Երկրաշարժ՝ Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք․ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը 3-4 բալ է կազմել

Մարտի 10-ին, տեղական ժամանակով ժամը 21:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցիկողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով ՀայաստանՎրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիսարևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ բնակավայրերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր քաղաքում, Մեծավան և Սարչապետ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: