Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են 2998 ուկրաինական ռազմական օբյեկտներ, այդթվում՝ մոտ հարյուր ինքնաթիռ, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ—մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ընդհանուր առմամբ, գործողության սկզբից Ուկրաինայի ուժային կառույցները կորցրել են 98 ինքնաթիռ, 110 անօդաչու թռչող սարք, 144 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգ, 88 ռադիոտեղորոշիչ կայան, 1007 տանկ և այլ զրահատեխնիկա, 109 բազմակի արձակման հրթիռային համակարգեր, 374 դաշտային հրետանային և ականանետեր, 793 միավոր հատուկ ռազմական մեքենաներ»,- Կոնաշենկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ—ը։
Նա նշել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցներից օդում ոչնչացվել են մեկ ուկրաինական ՄիԳ-29, երեք անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) «Բայրաքթար ՏԲ-2» և մեկմարտավարական «Տոչկա—Ու» հրթիռ։