Հայաստանյան որոշ խանութներում հսկայական հերթեր են․ տեսանյութ

Արդեն մի քանի օր է, ինչ հայաստանյան որոշ խանութներում հսկայական հերթեր են գոյանում. մարդիկ մեծ ծավալներով խանութներից գնումներ են կատարում:

Այս մասին գրում է Armlur.am-ը։

Հաճախորդները հիմնականում ձեթ, ալյուր, շաքարավազ են գնում: Որոշ խանութներում ապրանքները գրեթե ամբողջովին սպառվել են: Տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես էկոնմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրի ներսում: Նույնը կարող ենք ասել նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին: Այնուամենայնիվ, արձանագրենք, որ ՀՀ կառավարությունից դեռ որեւէ մեկը կոչով հանդես չի եկել՝ բացատրելու, թե ստեղծված իրավիճակում արդյոք պետք է մեծ քանակությամբ պարենային որոշ մթերքներ գնել: Ճիշտ է, առևտրի խոշոր ցանցերում սննդամթերքի գների թանկացում դեռեւս տեղի չի ունեցել վերջին օրերին: Բայց չի բացառվում, որ տնտեսվարողներն առիթից օգտվեն եւ բարձրացնեն ապրանքատեսակների գները: Քանի որ այս օրերին քաղաքացիները շտապում են խանութներ եւ մեծ ծավալների գնումներ անում:

Միայն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է խոսել՝ պատասխանելով հարցին՝ հացի խնդիր առաջանալու դեպքում ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկելու կառավարությունը. «Համոզված եղեք՝ այդ խնդիրը չի լինի, մենք գնահատում ենք մեր հնարավորությունները։ Մենք շատ լավ գիտենք, որ հացահատիկի արտադրության մեր ներքին ռեսուրսները կամ հնարավորությունները պակասել են, բայց այլ ձևերով այդ պակասը կլրացվի»։

Արդյոք որևէ ապրանքի գծով այս պահին ունենք անհանգստացնող երևույթ, հայտնի չէ: Բայց նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` սահմանափակումը տարածվում է ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։ Այն ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 31-ը։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում