Ադրբեջանը Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրերում օգտագործում է ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր. նոր հաղորդագրություն

Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրերի խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործում է ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։

Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերնարկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:

ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին:

Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,– ասվում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: