Տեսեք, թե ի՞նչ են խոսել Արարատ Միրզոյանը և Չավուշօղլուն կայացած հանդիպումից հետո

«Երկկողմ հարաբերությունների զարգացման համար մենք շարունակելու ենք շփումները՝ առանց նախապայմանների»,- այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո, հայտնում է Report-ը։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը վճռական է՝ շարունակելու իր ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին մեր հրավերն ընդունելու և Անթալիայի դիվանագիտական համաժողովին մասնակցելու համար»,- այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո, գրում է АПА-ն:

«Մեր հանդիպումը շատ արդյունավետ և կառուցողական էր:

Նախագահ Էրդողանի և վարչապետ Փաշինայի դրական ուղերձներից հետո հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել»,- նշել է Չավուշօղլուն:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում