Տնական հաց ընդամենը 25 րոպեում․ հրաշալի բաղադրատոմս տանը հաց թխելու համար

Տնական հաց ընդամենը 25 րոպեում․ հրաշալի բաղադրատոմս տանը հաց թխելու համարՏնական հաց ընդամենը 25 րոպեում․ հրաշալի բաղադրատոմս տանը հաց թխելու համար

1 Ապրիլի, 2018 Մարիամ Արզոյան բաղադրատոմս, հաց, տնական հաց
Տնական հաց ընդամենը 25 րոպեում․ հրաշալի բաղադրատոմս տանը հաց թխելու համար։

Բաղադրիչներ՝ այլուր — 250 գրամ, չոր խմորիչ — 6 գրամ, աղ — 4 գրամ, կարագ և մարգարին — 30 գրամ, կաթ — 100 մլ․ ջուր — 50 մլ․ Վրան քսելու համար` 1 դեղնուց,5 գրամ կաթ։

Պատրաստումը՝ Խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները, ավելացնում մարգարին, կաթ և ջուր։ Հունցում ենք խմոր։ Ձևավորում ենք գունդ խմոր, ծածկում կափարիչով և դնում տաք տեղում 90 րոպե։ Այնուհետև փխրեցնում ենք և թողնում 10 րոպե։

Պատրաստի խմորը բաժանում ենք 5 մասի, ամեն մասը գրտնակել ուղղանկույնների, պտտել և ամրացնել ծայրերը։ Թողնում ենք հանգստանա կես ժամ։ Անում ենք կտրվածքներ և քսում ենք դեղնուց և կաթ։ Թխում ենք 180 աստիճանի տակ 20-30 րոպե։ Բարի ախորժակ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում