Պատերազմի շարունակության դեպքում Ուկրաինայի բնակչության 90 տոկոսին կարող է սպառնալ չքավորության ստորին շեմից ցածր հայտնվելու վտանգը․ ՄԱԿ

Եթե ռուս-ուկրաինական պատերազմը ձգձգվի՝ Ուկրաինայի բնակչության ճնշող մեծամասնությունը կհայտնվի չքավորության ճիրաններում։ Նման հայտարարությամբ են հանդես եկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարները։

Կազմակերպության ներկայացուցիչների պնդմամբ՝ պատերազմի շարունակության դեպքում երկրի բնակչության 90 տոկոսին կարող է սպառնալ չքավորության ստորին շեմից ցածր հայտնվելու վտանգը։ «Ուկրաինական տնտեսության վերջին 18 տարիների ձեռքբերումները կարող են զրոյացվել 12-ից 18 ամիսների ընթացքում», – հայտարարել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Ախիմ Շտայները։

«Պատերազմի հետևանքներն արդեն իսկ տեսանելի են։ Օրինակի համար, Ուկրաինայում գործող տնտեսվարողների 50 տոկոսը արդեն իսկ ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը, մյուս 50 տոկոսը դեռ այս կամ այն չափով շարունակում է աշխատել։ Միայն այս ցուցանիշը կարող է պատկերացում ստեղծել, թե ինչ լուրջ ազդեցություն են թողել ուկրաինական տնտեսության վրա պատերազմի առաջին երեք շաբաթները», – հայտարարում էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: