Վшրnրդներ բռնվեք. նոր oրենքը մտшվ nւժի մեջ

Ընդամենը մի քանի օրից՝ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում բջջшյին հшվելվшծի միջnցով երթևեկության կանոնների խախտման մասին հшղորդում տшլու կարգը։ Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից ճանապարհային երթևեկությունը խախտnղ վարորդներին քшղաքшցիները կшրող են նկшրшհшնել ու ներկայացնել իրավապահներին:

Արդյոունքում ստացվում է, որ մեր հանրապետությունում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կարող են արձանագրել ոչ միայն տեսախցիկները, այլեւ ցանկացած անձ, ով ունի տեսանկարահանող ու լուսանկարահանող որեւէ սարքավորում։

Հուլիսի 1-ից քաղաքացին, տեսնելով ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խախտում, կարող է այն տեսանկարահանել և հատուկ հավելվածի միջոցով ուղարկել ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ՃՈ-ն վարչական պատասխանատվության է ենթարկում խախտում կատարողին: Ընդ որում յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է գրանցվել այդ հավելվածում, եթե տեսնի իրավախախտում, կարող է ուղիղ կապով այդ խախտումը փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութը ուղարկվելու է համապատասխան սերվերին, և ոստիկանության աշխատակիցները, ուսումնասիրելով տեսանյութը, կկազմեն վարչական ակտ:

Սակայն խախտումն արձանագրված տեսանյութում խախտումը կատարած տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի ընթեռնելիությունը պարտադիր է և այն չնույնականացնելու դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշման կայացումը մերժվում է։ Սահմանված ժամկետում նյութը չուղարկելու դեպքում գործընթացը դադարեցվում է, իսկ արձանագրված նյութը ջնջվում է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: