Խնդրում եմ տարածել
Բաց Նամակ ՀՀ Վարչապետ
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Հայրենադարձ Խաչատրյան Բազմազավակ Ընտանիքի կողմից
Հարգելի Պարոն Փաշինյան ցանկանում էնք Ձեզ շուտափույթ ապաքինում և քաջ առողջություն։ Նախ մինչ անրադառնալը իմ բուն նամակին, կուզենայի Ձեզ ներկայացնել և միևնույն ժամանակ վեր հիշեի թե մայիսի 16֊ի 2021թվ ինչ երջանկությամբ վերադարձանք Հայրենիք, ասեմ ավելին չնայաց այն փաստին որ երկու աղջիկներս նորածին ժամանակվանից մեծացել են Ռուսաստանում և չորս Որդիներս ծնվելով Ռուսաստանում,դաստիարակվել են հայի ոգով և հայրենասեր, դրա համար հայրենիք վերադարնալը նաև իրենց երազանքն էր։ Որպեսզի շատ չմանրանալը կասեմ հստակ որ հայրենիքի հետ կապող օղակ է հանդիսանում այն փաստը, որ ես հանդիսանում եմ Խաչատրյան Ընտանիքի վերջին ժառանգը և իմ պատասխանատվությամ մեջ է մտնում շարունակել և վերածնել Խաչատրյան Ազգը։
Հարգելի Պարոն Փաշինյան 16 մայիսի 2021թվ ուղիղ 10օր հետո իսկույն անցել եմ աշխատանքի և մինչ օրս ջանք ու եռանդ չեմ խնայել աշխատանքի համար, որպեսզի իմ ընտանիքը ոչ միայն ապահոված լինի, նայև չզգա տարբերություն Ռուսաստանի Առժանապատիվ ապրելու և հոգեպես խաղաղ և կայուն կյանք ունենալու համար։ Բայց հայրենասիրությունը մի փոքր կուրացրել էր մեզ իրականում հայրենիքում բնակվելու իրականությունից, չես բողոքվելու ոչ մի բանից, կասեմ միայն այն փաստը որ շատ մեծ հիասթափություն էնք ապրում ամեն օր, մանավանդ երբ գործ էնք ունենում պետական մարմիների հետ, անուշադրությունը և անտարբերությունը միշտ հետապնդում է մեզ, հետ վերադարնալ օտար երկիր խորը կսկիծով սրտներիս մեջ պահած, միևնույն ժամանակ փորձում են մեր ընտանիքը նվաստացնել և համեմատել այն բազմազավակ ընտանիքների հետ, որոնք միայն իրենց կյանքն են փորձում բարելավել երեխաների հաշվին, փչացնելով երեխաների ճակատագիրը։ Բայց միևնույն է ոչ ոքի չի հաջողվի մեզ վայր գցել մեր պայծառ և երջանիկ կյանքից։

Պարոն Փաշինյան ես քաջ գիտակցում եմ որ մեր Սրբազան Երկրի առջև կան ծանրացած խնդիրներ և շուտափույթ մի շարք հարցերի լուծման կարիք, բայց նաև կարծում եմ, որ հայրենադարձությունը մանավանդ բազմազավակ ընտանիքների համար քիչ պակաս չե քան, համալրումը մեր բանակի, քանի որ յուրաքանչյուր Պետության միակ հարստություն է համարվում մարդը, և դրա համար որ ընտանիքը վերադարնում է հայրենիք սեփականություն չունենալու դեպքում Պետությունը պարտավոր է ապահովել բնակության վայրով։ և ես չեմ կարծում որ մեր Հայրենիքում չկա մի կտոր հող որ կարելի էր տրամադրել մեզ, որպեսզի մենք կարողանայինք արմատավորվել մեր հայրենիքում, մանավանդ այն դեպքում որ ես եղել եմ նախկին մանկատան շռջանավարդ և որպես երկ կողմ ծնողազուրկ ազատված եմ եղել բանակի ծառայությունից, բայց իմ համար կամքին համաձայն իմ դիմումի և խնդրանքին ընդառաջ ես կարողացա ծառայել հայոց բանակին որպես Սահմանապահ Զորքերում, այո ես չունեմ սեպականություն ոչ հայաստանում ոչ էլ Ռուսաստանում քանի որ մեծ ուշադրություն եմ դարձրել երեխաներիս անհոգ մանկությունը և երջանիկ կյանքին միևնույն ժամանակ աշխատել եմ պարզ և մաքուր քրտինքով,վկայեն հազարավոր մարդիկ թե հայաստանում թե Ռուսաստանում։
հիմա Պարոն Փաշինյան որպեսի շատ օրինակելի քայլեր չբարձրացնել այս նամակի միջոցով մենք ողջ ընտանիքով ցանկանում ենք հանդիպել անձամբ Ձեզ հետ, և հստակեցնել մեր ընտանիքի Ապագան Հայրենիքում։ հուսով եմ որ չեք անտեսի մեր ընտանիքը!
Նախորոք շնորհակալություն ընթերցանության և արձագանքի համար։
Մեծ հարգանքով Խաչատրյան ընտանիք Տեսնել ավելի քիչ
