Կայֆերը միշտ եղել են ու կլինեն՝ նրա հետ կամ առանց. Լյուսի Հայրապետյանը խոսել է իր կողքին տղամարդ ունենալու մասին (տեսանյութ)

Սկանդալային մոդել Lյուսի Հայրապետյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է իրեն ուղղված նամակներից մեկը, որի հեղինակը հետաքրքրվում էր՝ ինչու՞ մոդելի կյանքում տղամարդ չկա՝ նշելով, որ Լյուսին մշտապես կայֆերի մեջ է և որևէ լուսանկար չի հրապարակում իր ընտրյալի հետ: Ի պատասխան Լյուսին գրել է.

«Անձնական կյանքում տղամարդ ունենալը չի ենթադրում նրա պարտադիր ցուցադրումը սոցհարթակներում:

Ասեմ ավելին, ավելի շուտ ենթադրում է հակառակը՝ մինչև կյանքի որոշակի էտապներ: Չնայած գուցե այդ ցուցադրման պահը այդպես էլ չգա, անգամ եթե այդ մարդն արդեն ամուսին է, երեխաների հայր կամ ուրիշ մի ստատուսի ներկայացուցիչ:

Հավելենք, որ ժամանակին Լյուսին նշում էր, որ նույնիսկ մոր հետ է խնդիրներ ունեցել իր համարձակ ու կիսամերկ լուսանկարների պատճառով, սակայն նախընտրել է մորը սոցիալական ցանցերում սև ցուցակ գցել, որպեսզի չտեսնի իր հրապարակումները:

Իսկ հիմա գլխավորի մասին. Կայֆերը միշտ եղել են ու կլինեն՝ նրա հետ կամ առանց:

Եթե Ձեզ իմ կայֆերի առատությունն ու առկայությունը շատ է մտահոգում, առաջարկում եմ ուղղակի վերջապես սեղմել էտ էդքան չսեղմվող «unfollow» կոճակը և վերջապես զբաղվել սեփական կայֆերով ու դրանց անալիզներով (առկայության դեպքում իհարկե)»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում