«Այսօր քաղաքում կա մոտ հարյուր հազար մարդ՝ անմարդկային պայմաններում, ամբողջական շրջափակման մեջ, առանց ջրի, առանց սննդի, դեղամիջոցի, անընդհատ հրետակոծությունների տակ, անընդհատ ռմբակոծությունների տակ»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երխատիքն է հայտնել Հունաստանի արտաքին գործերի նախարարին, ով առաջին եվրոպացի պաշտոնյան էր, որ որոշել է աջակցել մարդասիրական միջանցքների աշխատանքը՝ դեպի Մարիուպոլ։

Այս մասին նա նշել է մարտի 23-ի իր տեսաուղերձում։

«Այսօր քաղաքում կա մոտ հարյուր հազար մարդ՝ անմարդկային պայմաններում, ամբողջական շրջափակման մեջ, առանց ջրի, առանց սննդի, դեղամիջոցի, անընդհատ հրետակոծությունների տակ, անընդհատ ռմբակոծությունների տակ։

Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ մենք փորձում ենք կայուն մարդասիրական միջանցքներ կազմակերպել Մարիուպոլի բնակիչների համար։ Եվ մեր գրեթե բոլոր փորձերը, ցավոք սրտի, ձախողվում են ռուս օկուպանտների կողմից` գնդակոծությամբ կամ կանխամտածված ահաբեկչությամբ։

Այսօր մարդասիրական շարասյուններից մեկն ուղղակի գրավվել է զավթիչների կողմից՝ համաձայնեցված երթուղու վրա՝ Մանգուշի մոտ։ Գերի են ընկել Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության աշխատակիցներն ու ավտոբուսի վարորդները։

Մենք ամեն ինչ անում ենք մեր ժողովրդին ազատելու և մարդասիրական պաշարների տեղաշարժն ապաշրջափակելու համար։ Այդ իսկ պատճառով ես շնորհակալ եմ, որ եվրոպական երկրի բարձր մակարդակի ներկայացուցիչը համաձայնում է անձամբ միանալ մարդասիրական առաքելությանը։

Հունաստանի ԱԳՆ ղեկավարի այս պլանի իրականացումն ակնկալում ենք առաջիկա օրերին։

Չնայած բոլոր դժվարություններին, այսօր մեզ հաջողվեց փրկել Մարիուպոլի 7026 բնակիչների։

Վաղը մենք կշարունակենք այս կարևոր գործը։

Մեր ներկայացուցիչները փորձում են պայմանավորվել Կիևի, Խարկովի, Զապորոժյեի և Լուգանսկի մարզերում մարդասիրական միջանցքների համար։

________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում