Մի աղքատ ընտանիքի մայր հավատացյալ էր…երբ երեխաներին կերակրելու փող բոլորովին չկար, կինը զանգեց…

ԱՍՏԾՈ ՀՐԱՄԱՆԸ Մի աղքատ ընտանիքի մայր հավատացյալ էր:

Մի օր, երբ երեխաներին կերակրելու փող բոլորովին չկար, կինը զանգեց ռադիոկայան և խնդրեց, որ եթեր հեռարձակեն Աստծուն ուղղված իր խնդրանքը: Ռադիոկայանի աշխատակիցները հասկացան աղքատ կնոջ վիճակը և չմերժեցին:

Սակայն ունկնդիրներից մեկին այս հաղորդումը խիստ նյարդայնացրեց: Նա համոզված աթեիստ էր և որոշեց մի փոքր զվարճանալ` աղքատ կնոջը ծաղրելով:

Իմանալով այդ կնոջ հասցեն՝ նա իր քարտուղարուհուն հանձնարարեց գնալ խանութ և առատորեն գնել ամենալավ մթերքը: Քարտուղարուհին վերադարձավ և իր հետ բերեց լավագույն մսեղենը, պանրեղենը, քաղցրեղենն ու նպարեղենը: Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ անհավատ տնօրենը նրան հանձնարարեց այս բոլորը տանել աղքատ կնոջ հասցեով:

– Երբ կինը կհարցնի, թե ով է ուղարկել այս մթերքը, կասես՝ սատանան, – պատվիրեց պետը:

Քարտուղարուհին ամբողջ մթերքը հասցրեց կնոջը: Հավատացյալ կինը երկար ժամանակ արցունքներն աչքերին շնորհակալություն էր հայտնում և օրհնում էր քարտուղարուհուն: Բայց երբ ուզում էր հրաժեշտ տալ, քարտուղարուհին հարցրեց.

– Իսկ չե՞ք ուզում իմանալ, թե ով է ուղարկել այս ամենը:

– Ոչ, դա ի՞նչ կարևոր է, երբ Աստված հրաման է արձակում, նույնիսկ սատատան է ենթարկվում: ՄԻՇՏ ԱՊԱՎԻՆԵՔ ԱՍՏԾՈՒՆ ԵՒ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ ԽՆԴՐԵՔ ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ԱՍՏԾՈ ԴԵՄ ԲՈԼՈՐՆ ԱՆԶՈՐ ԵՆ, ՆՈՒՅՆԻՍԿ ՍԱՏԱՆԱՆ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: