Անհավանական է. այս նոր սարքը կարող է հայտնաբերել քաղցկեղի բջիջները

Գիտնականները նոր սարք են մշակել, որը կարող է հայտնաբերել քաղցկեղի բջիջները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան քիմիական միության (ACS) հանդիպման ժամանակ, հայտնում է Phys.org-ը:

Ավելի վաղ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ շներ իսկապես կարող են իրենց հոտառության շնորհիվ քաղցկեղի տարբեր տեսակներ հայտնաբերել մարդու արյան եւ մեզի նմուշներում: Այժմ գիտնականները նույն ունակությունը հայտնաբերել են C. elegans կլոր որդերի մոտ, որոնք ճանապարհ են հարթում դեպի քաղցկեղային բջիջներ՝ հետեւելով սպեցիֆիկ հոտին: Փորձագետներն այս հմտությունը հիմք են ընդունել նոր սարքի ստեղծման ժամանակ, որն ունակ է ոչ ինվազիվ կերպով ախտորոշել քաղցկեղը վաղ փուլերում:

Մշակողները պոլիդիմեթիլսիլոքսան էլաստոմերից չիպ են պատրաստել, որը յուրաքանչյուր կողմում անցքեր ունի՝ կապուղիներով միացված կենտրոնական խցիկին, որտեղ գտնվում էին որդերը։ Չիպի մի ծայրին նրանք ավելացրել են թոքերի քաղցկեղի բջիջների լուծույթի մի կաթիլ, իսկ մյուս ծայրում՝ առողջ թոքերի ֆիբրոբլաստների նմուշներ։ Մեկ ժամ անց գիտնականները նկատել են, որ որդերի մեծ մասը նախընտրել է ուռուցքային բջիջներով կողմը։

Ստացված տվյալների հիման վրա մասնագետները եկել են այն եզրակացության, որ իրենց մշակումը մոտ 70 տոկոս դեպքերում հայտնաբերում է քաղցկեղը։ Առաջիկայում կենսաբանները նախատեսում են բարելավել այս թեստի ճշգրտությունն ու զգայունությունը որդերի վարժեցման եւ ընտրության միջոցով: Գիտնականները նախատեսում են նաեւ այս մեթոդը փորձարկել քաղցկեղի մի քանի տեսակների վրա, այդ թվում՝ մարդու մեզի, թքի եւ շնչառության ընթացքում առաջացող աերոզոլի միջոցով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում