Կրծքագեղձի բարորակ և չարորակ նորագոյացություններ. ինչպե՞ս տարբերակել դրանք: Բուժ Ինֆո Live-ի հերթական թողարկման ժամանակ զրուցել ենք այն մասին, թե ե՞րբ է հարկավոր դիմել մամոգրաֆիկ հետազոտության և ինչպես են օգնում ժամանակակից տեխնոլոգիաները կրծքագեղձի նորագոյացությունների ախտորոշման և հետագա բուժման գործում:
Հաղորդման հյուրը Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Անի Հակոբյանն էր:
Օգտատերերն ուղիղ եթերում հարցեր ուղղեցին մասնագետին:
