Երեկ մարտի 26-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Մեսրոպ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Չարենց փողոցի թիվ 42 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցող մոտ 65-70 տարեկան կին հետիոտնին։
Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների և Երևանի գնդի պարեկների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վարերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով՝ մեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է սթափ։ Նրա ինքնազգացողությանը վատացել էր և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկը տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեց նրան։ Վարորդը Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ ներկայացվելու է քննչական բաժին։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Աղբյուր՝ Shamshyan.com
