Խաչիկը, Վաչիկը… Սիլվա ջան, ամոթ է, ինչպե՞ս կարող էիր այս երգը երգել զոհված տղաների մայրերի համար, չէիր մտածո՞ւմ, որ դահլիճում այդ անուններով զոհվածների մայրեր են (լուսանկար, տեսանյութ)

Օրերս ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, զոհվածների ծնողների համար միջոցառում էր կազմակերպել:

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանը: Իսկ հիմա ուշադրություն. երգչուհու կարծիքով զոհվածների ծնողների համար ելույթ ունենալու համար ամենատեղինն իր «Խաչիկը, Վաչիկը» երգն էր:

Ավելին՝ Սիլվան գտել է, որ այդ ձեւով կուրախացնի որդեկորույս մայրերին:

«Փորձեցի իմ երգերով մի փոքր ուրախացնել մեր անուշ մայրերին»,-գրել է Սիլվան իր սթորիին կից, սակայն ավելի ուշ հասկացել է, որ մեծ սխալ է գործել, բայց արդեն ուշ էր, մենք ամեն ինչ տեսել էինք:

Սիլվա ջան, ախր իսկ քեզ ո՞վ է ասել, որ որդեկորույս մայրերը հենց այս ձեւով սփոփվելու կարիք ունեն, ի վերջո, գոնե ուրախ երգերիցդ ընտրեիր այնպիսի մի երգ, որի ժամանակ գոնե չէին հնչի անուններ, չէ՞ որ գուցե դահլիճում հենց տվյալ անուններով տղաների մայրեր լինեին:

Սիլվա ջան, ինչ խոսք, նման քայլ քեզնից չէինք սպասում, սակայն մեղավորը դու չես, մեղավոր են այն ծնողները, ովքեր երեկոյի ժամանակ երգդ լսելուն պես պարել են, ոչ թե բոյկոտել ելույթդ:

Գուցե այդ դեպքում սթորի կտեղադրեիր, որում ներողություն կխնդրեիր:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: