Հայ ռшզմшգերիները պետք է անհшպшղ վերшդшրձվեն՝ առանց պայմանների

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն՝ առանց պայմանների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն․սա է Նիդերլանդների կառավարության դիրքորոշումը։ Ես կարող եմ միայն մեծ հույս հայտնել, որ ռազմագերիները կվերադառնան հայրենիք առանց որևէ պայմանի՛՛։

Ինչպես հիշեցրել է դեսպանը՝ նախորդ շաբաթ Հայաստանում և Ադրբեջանում են եղել Եվրամիության երկրների ներկայացուցիչներ՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգին, որոնք այցի շրջանակներում քննարկել են նաև գերիների վերադարձի հարցը։

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանն անդրադարձել է նաև Բաքվում բացված այսպես կոչված ՛՛ռազմավարի պուրակին՛՛՝ ընդգծելով, որ նման բան չպետք է տեղի ունենար, դա անընդունելի է, ինչը նաև Նիդերլանդների կառավարության դիրքորոշումն է։ Դեսպանը նշել է, որ պուրակի բացումը շոկային է և չի նպաստում խաղաղությանը։

Նա ասել է. ՛՛Ակնկալում ենք վստահության մթնոլորտի ձևավորում։ Կողմերը պետք է հարցերի լուծման ուղիները քննարկեն դիվանագիտական մակարդում, որ այս տարածքում համակեցության ճանապարհներ գտնեն՛՛:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում