Տիգրանը զոհվեց…մարմինը չէին գտնում…մասունք էին տվել ու ասել՝ ինքն ա…զոհվելուց ամիսներ մայրը մահացավ…Հազարավոր մայրեր էժանագին երգերի տակ պարելով չի, որ թեթևացնում են իրենց վիշտը

Տիգրանը պատերազմի առաջին զոհերից էր։ Թալիշ-Մադաղիս ուղղությամբ էր վերջին մարտը տվել։ Երկար ժամանակ մարմինը չէի գտնում։ Հետո մի փոքր մասունք էին տվել ու ասել՝ ինքն ա։ Փակ հուղարկավորությունը վերջին հարվածն էր մոր՝ տիկին Անուշի համար։ Նրա սիրտը չդիմացավ զավակի կորստին ու նրա զոհվելուց ամիսներ անց ինքն էլ գնաց որդու մոտ…

Կներեք, որ վերջին 2 օրվա գրառումներս աչքի չեն ընկնում իրենց դրական կողմերով։ Պարզապես, երբ որոշ միջակից էլ ցածր աստղիկներ էնքան վստահ են իրենց վրա, որ կարծում են, թե իրենց արածը վեհ բան ա, իսկ մեր քննադատությունն էլ՝ վայրահաչոց, ուրեմն դրանց տեսակի հետ պետք է խոսես փաստերով։

Ցույց տաս, որ հազարավոր մայրեր, անգամ տղերքին նվիրված միջոցառումներին սիրտ չեն ունենում ծափ տալ, էլ ուր մնաց թևերը քշտած պարեն։ Էտ աստղիկներին պետք ա օրինակներով ցույց տաս, աչքները մտցնես, որ իրենց գնացած տեղը, երգած երգն ու դրա մասին հպարտորեն խոսելը ոչ այլ ինչ ա, քան խայտառակություն։

Դա չի հազարավոր զոհվածների մայրերի երազած միջոցառումը։ Հազարավոր մայրեր էժանագին երգերի տակ պարելով չի, որ թեթևացնում են իրենց վիշտը։ Դա չի էն իրականությունը, որը փորձում եք մեզ ներկայացնել։

Առողջ միտք ու մարմին նահատակված տղերքի բոլոր ծնողներին։ Թույլ մի տվեք անառողջ երևակայություն ունեցող տարրերին մանիպուլյացնեն ձեզ, պղծությունը ներկայացնեն որպես օրինաչափություն։ Դուք այլևս միայն ձեզ համար չեք ապրում։ Դուք նաև ձեր որդիների հիշատակն եք ապրեցնում, ձեր ամեն արարքը ձեր որդիների անվան հետ է ասոցացվում։ Խոհեմություն բոլորիս։

Արամ Գևորգյան

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում