Կարևոր…Արգելվել է բրնձի, ալյուրի և մակարոնեղենի արտահանումը

Բելառուսի կառավարությունը ժամանակավորապես արգելել է որոշակի տեսակի ապրանքների արտահանումը հանրապետությունից։ Այս մասին մարտի 28-ին հայտնել է երկրի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը։

Որոշումն արգելում է բրնձի, ձավարեղենի, ամբողջական ալյուրի, վերամշակված ձավարեղենի, մակարոնեղենի արտահանումը։ Նշվում է, որ քայլը ձեռնարկվել է պակասուրդի ստեղծումը կանխելու, ինչպես նաև Բելառուսի պարենային անվտանգությունը պահպանելու նպատակով։

Որոշումն ուժի մեջ կլինի երեք ամիս։ Հիշեցնենք, որ մարտի 12-ին Բելառուսը վեց ամսով երկարացրել է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի, կորեկի, տրիտիկալեի և այլ հացահատիկային սերմերի արտահանման ժամանակավոր արգելքը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: