Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից պահանջում է հետաքննել ռուս խաղաղապահների գործողությունները Լեռնային Ղարաբաղում. Միայն այս փաստը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղում մասամբ սառեցված հակամարտության շուրջ իրավիճակը արմատապես փոխվել է։
Ուկրաինայի դեմ ագրեսիան, և ամենակարևորը՝ ՌԴ ռազմական հաջողությունների բացակայությունը, պայթեցրել են Ռուսաստանի դիրքերը նաև այլ տարածաշրջաններում։ Եվ առաջինը «պայթեց» Հարավային Կովկասը, գրում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ի խմբագիր Յուրի Պանչենկոն «Հարված Ռուսաստանի Դաշնության հավակնություններին. ինչպես Ուկրաինայի պատերազմը Ադրբեջանին հնարավորություն տվեց հարձակվել Ղարաբաղում»:
2020 թվականի հրադադարի մասին հայտարարությունը պաշտոնապես ավարտեց Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը, բայց չդադարեցրեց հակամարտությունը։ Փաստորեն, Հայաստանի և Ադրբեջանի առճակատումը վերածվել է ցածր ինտենսիվության հակամարտության։
Սակայն մարտի 24-ի լույս 25-ի գիշերը այն նոր մակարդակի է հասել։ Պատերազմի ավարտից հետո առաջին անգամ բախումներ տեղի ունեցան հենց Լեռնային Ղարաբաղում՝ ռուս «խաղաղապահների» վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ինչպես նշվում է, ադրբեջանցի զինվորականները հատել են շփման գիծը և գրավել Պարուխ գյուղը (ադրբեջանական անունը՝ Ֆարուխ)։ Ըստ չճանաչված Ղարաբաղի իշխանությունների՝ բախումների ընթացքում երկու կողմից էլ զոհեր և վիրավորներ են եղել։