Ինչու է Արարատ Միրզոյանը նորից մեկնելու Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա նոր այցի հնարավորության մասին։

«Այո, հնարավոր է»,- ասել է Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նաև ասել է, որ Անկարան ցանկանում է կազմակերպել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։

«Մենք ցանկանում էինք այս հանդիպումը կազմակերպել մարտին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում: Չստացվեց։ Բայց առաջարկը բաց է, և Բաքուն դեմ չէ այս հանդիպմանը»,- ասել է Չավուշօղլուն։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: