Լոնդոնը Բաքվին դրդում է պատերազմի Ռուսաստանի հետ։ Այս մասին ահազանգում է WarGonzo նախագիծը։
Այս փաստը մատնանշում է ոչ միայն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի վերջին եւ ոչնչով չթաքցված այցը Ադրբեջան, այլեւ վերջին մի քանի ամիսների ընթացքում ադրբեջանցի զինվորականների վարքագծի տրամաբանությունը:
Արցախում սադրիչ գործողությունները, որոնք ուղղված էին ՌԴ ՊՆ-ի զորակազմի դեմ և ամեն կերպ հրահրվում էին թուրք ռազմական խորհրդատուների կողմից, Ադրբեջանի ԶՈՒ – ն սկսել էր ակտիվորեն շահագործել դեռևս անցյալ տարվա նոյեմբերին, երբ ներխուժեցին Սյունիք, մի շարք արյունալի միջադեպեր կազմակերպեցին Շուշիի և խաղաղապահների պատասխանատվության գոտու այլ շրջաններում սահմանազատման գծի մոտ:
Բաքուն այդպիսով, Ուկրաինայի պես, կարող է վերջնականապես վերածվել ՄՌԸ-երկրի (Մասնավոր ռազմական ընկերություն), որը բրիտանացիներն արդեն ուղղակիորեն (նույնիսկ առանց Անկարայի մասնակցության) դրդում են Մոսկվայի հետ պատերազմի։
Իրավիճակը լուրջ է և սրվում է բրիտանական գործակալության ակտիվ աշխատանքով հայաստանյան իշխանամետ էլիտայի շրջանում։ Այս ֆոնին ՌԴ-ի կազմում ընդգրկվելու մասին Ստեփանակերտի կոչերն առնվազն տրամաբանական են թվում։
Մի խոսքով՝ ձեռքը զարկերակի վրա ենք պահում։ Անդրկովկասյան ճակատն այնքան էլ անհնար չէ, ինչպես հիմա է թվում։ Ադրբեջանը չի թաքցնում իր ռազմական պատրաստությունները։
