Այլևս պետք չէ պարկերով ալուր գնել…Ռուսաստանը թույլատրել է հացահատիկի և եգիպտացորենի սերմերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է ընդունել, որով արտահանման արգելքից հանվում են ցորենի եւ մեսլինի, տարեկանի, գարու եւ սովորական եգիպտացորենի սերմերը, հաղորդում է Интерфакс-ը։

Դրանց արտահանումը ԵԱՏՄ երկրներ թույլատրվում է գյուղատնտեսության նախարարության թույլտվության դեպքում։

Բացի այդ, թույլատրվում է ճայթող հատիկների արտահանումը Ռուսաստանից (պոպկոռնի պատրաստման համար)։

ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը մտցվել է մարտի 15-ից եւ գործում է մինչեւ հունիսի 30-ը։

Ըստ հացահատիկի շուկայի փորձագետների՝ տարեկան 2-3 միլիոն տոննա հացահատիկ է արտահանվում ԵԱՏՄ երկրներ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: