ԱԻՆ-ը հաստատեց…սառնամանքիներ են սպասվում…

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 6-ին, 8-ին, 11-ի առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է անձրև: Ապրիլի 8-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի ապրիլի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.80C (1975թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.80C (1965թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.90C

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում