Դու հարցնում և անխոնջ հարցնում ես՝ ինչո՞ւ է այս կամ այն այսպես, և ո՛չ թե այլ կերպ, և չե՞ս գտնում պատասխանը…«Գտի՛ր Քրիստոսին, և քո բոլոր հարցերն ինքնին կավարտվեն»

Եթե անգամ յուրաքանչյուր դռան մոտ ներողություն խնդրես, չե՛ս դառնա ավելի խոնարհ, քանզի Խոնարհությունը Քրիստոսն է:

Եթե անգամ կարդաս անհամար գրքեր, չե՛ս դառնա ավելի իմաստուն, քանզի Իմաստությունը Քրիստոսն է:

Եթե անգամ գնաս աշխարհի ծայրը՝ ազատություն գտնելու ձգտումով, չե՛ս դառնա ազատ, քանի որ Ազատությունը Քրիստոսն է:

Դու հարցնում և անխոնջ հարցնում ես՝ ինչո՞ւ է այս կամ այն այսպես, և ո՛չ թե այլ կերպ, և չե՞ս գտնում պատասխանը:

«Գտի՛ր Քրիստոսին, և քո բոլոր հարցերն ինքնին կավարտվեն»:

Սիմեոն Աթոսացի Ճգնավոր

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում