Նիկոլը միայն հայրենիքի գող չէ, Նիկոլը մեր երջանկության գողն է

Մենք՝ այստեղ գտնվող զոհվածների ծնողներով որոշեցինք ապրիլի 22-ը նվիրել մեր զավակներին: Այս մասին, նախօրեին Ազատության հրպարակում ակցիայի ժամանակ հայտարարեց 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը:

«Ձեզնից հազարավոր մարդիկ ինձ տեսնելիս, ասում են՝ ցավակցում ենք ձեզ: Ես այսօր ձեզ ասում եմ՝ պետք չէ ցավակցել, եկեք իրար հետ մեր տղաների երազանքին տեր կանգնենք: Մեր տղաներն իրենց կյանքը չեն տվել, որ մենք երկիրը թողնենք մի խելագարի ձեռքին: Մեր տղաներն իրենց կյանքը չեն տվել, որ մենք Արցախ հանձնենք: Այդ Արցախը մեր տղաների կյանքն է ախր:

Էնտեղ՝ երկնքում, դուք չեք տեսնում, մենք՝ մայրերս տեսնում ենք, որ մեզ են նայում մեր տղաները եւ մտածում եմ՝ էսպե՞ս եք մեզ շնորհակալ լինում, այսպե՞ս եք պահում մեր պահած հայրենիքը: Ո՞ւր եք մարդիկ, դուրս եկեք էդ տղաների պարտքը վերադարձրեք իրենց: Իրենք ձեզնից ոչինմչ չեն ուզում, իրենք ձեզնից ազատ հայրենիք են ուզում: Ուզում են, որ հայրենիքն ազատեք այս չարիքից:

Իրենց ձեզնից ոչնչով պակաս չէին, իրենք էլ էին ապրել ուզում: Իմ թոռն իկը պետք է ապրի իր հոր կյանքի գնով ազատված հայրենիքում: Դա միակ բան է, որ մենք ուզում ենք:

Ծնողները, որոնք իրենց երջանկությունը թողեցին Արցախի հողում, այլեւս ապրելու ոչ մի իմաստ չունեն, միակ պայմանը՝ վերադարձնել իրենց զավակների զոհողության իմաստը: Մեզնից գողացել են մեր զավակների տված կյանքի իմաստը: Նիկոլը միայն հայրենիքի գող չէ, Նիկոլը մեր երջանկության գողն է: Նիկոլը մեր ամեն ինչի գողն է, մեր զավակների մեծագույն երազանքների հողն է»,-ասաց նա:

Կարին Տոնոյանի խոսքով, վաղը զոհված տղաների օրն է լինելու Ազատության հրապարակում. «Իրենք այստեղ են լինելու երկնքում, ես ձեզ խոստանում են: Ես ձեզ կանչում եմ, մեր տղաների վարձը տվեք մեր հայրենիքին»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում