Ձեզնից մեկը վշտի մե՞ջ է, թող աղոթի. բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի. հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն և յուղով օծեն նրան Տիրոջ անունով (Հակոբոս 5:13-14)
Գիտակցենք, թե ոչ, մեր կյանքն Աստծո աչքի առաջ է։ Ամեն պահի կարող ենք դիմել Տիրոջը և Նա մեզ կմխիթարի։ Աղոթքը Աստծո ներկայության վերապրումն է․ Նա լսում է մեզ, մենք՝ Իրեն։ Վշտի մեջ կարող ենք դիմել Աստծո օգնությանը և պարզապես լաց լինել Իր հետ։ Երջանկության մեջ կարող ենք շնորհակալություն հայտնել և ուրախանալ Աստծո հետ։ Հիվանդության մեջ կարող ենք խնդրել առողջություն և համբերությամբ ընդունենք այն, ինչ Տերը մեզ տալիս է։ Երկու ճանապարհներն էլ հրաշալի են, երկու դեպքում էլ Աստծո հետ ենք։ Կարևորը տեսնենք Տիրոջը մեր կյանքում անկախ իրավիճակից և ապրենք այնպես, որ Նա մեզ նայելիս ցավ չապրի։