«Շեֆ, ամեն ինչ տոչնի ա». ով է Գագիկ Ծառուկյանին իրավիճակը սխալ զեկուցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններում պարտություն կրած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ լուրերի, ամենից շատ զայրացած է ԲՀԿ երիտթևի ղեկավար Աշոտ Անդրեասյանի վրա, ով նախընտրական ողջ ընթացքում սոցհարցումներ է արել և Ծառուկյանին վստահեցրել․ «Շեֆ, ամեն ինչ տոչնի ա, անհանգստանալու բան չունենք»։

Ըստ այդ հարցումների, ԲՀԿ-ն ունեցել է 23 տոկոս վարկանիշ Երևանում, 30 և ավելի՝ մարզերում, ինչից էլ ԲՀԿ-ում հանգստացել են և ավելորդ ջանքեր չեն ներդրել՝ համարելով, որ հաղթանակն իրենց գրպանում է։ Դրանից բացի, տարածքային պատասխանատուները ևս խոստացել են տասնյակ հազարավոր ձայներ բերել, բայց խոստումը չեն կատարել։

ԲՀԿ ցուցակից շատ քիչ մարդ է ջանասիրաբար աշխատել։ Բոլորը հույս են ունեցել, որ Ծառուկյանի՝ նախկինում արած բարեգործությունների արդյունքները կքաղեն՝ գոնե գյուղերում իրենց շատ ձայներ կտան, և բացառված է իրենց՝ խորհրդարան չանցնելը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: