Ինչպես բուժել գաստրիտը՝ պարզ սոդայի օգնությամբ…բժիշկը ներկայացնում է մանրամասներ

Գաստրիտը ստամոքսի ամենատարածված հիվանդություններից մեկն է, որի զարգացման հիմնական պատճառներն են սխալ սննդակարգն ու անորակ սննդի գործածությունը տևական ժամանակ։ Բացի այդ, գաստրիտի զարգացմանն են նպաստում նաև ալկոհոլի, նիկոտինի ու դեղորայքի գործածությունը, ինչի պատճառով էլ այս հիվանդությունն այսքան տարածված է։

Հիվանդությունը բնորոշվում է ստամոքսի արտազատիչ ու շարժողական գործառույթների խանգարմամբ և դրսևորվում ախորժակի վատթարացմամբ, գխտոցով, ստամոքսի այրոցով ու ծանրության զգացմամբ, ինչպես նաև ստոծանու հատվածի ցավով։ Նման տհաճ զգացողությունների դեպքում մարդիկ սովորաբար փորձում են ազատվել խնդրի ախտանշաններից, մինչդեռ այն լիարժեք բուժելու համար հարկավոր է դիմել մասնագետին ու բուժման կուրս անցնել։

Գաստրիտով պայմանավորված ցավն ու տհաճ զգացողությունները մեղմելու ամենատարածված ժողովրդական միջոցը կերակրի սոդայի գործածությունն է, սակայն հանրահայտ բժիշկ և հաղորդավար Սերգեյ Ագապկինը «Россия 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում անդրադարձել է բուժման այս մեթոդին՝ շեշտելով, որ դրա արդյունավետությունը պարզապես «միֆ» է։

Բժշկի խոսքով՝ սոդան իսկապես կարող է մեղմել գաստրիտով պայմանավորված ստամոքսի ցավը, սակայն դրա ազդեցությունը պարզապես ժամանակավոր բնույթ կկրի և որոշ ժամանակ անց ցավը կրկին կսկսի անհանգստացնել։

Ագապկինը նաև շեշտել է, որ սոդայի գործածության հետևանքով արտազատվող ածխաթթու գազը կարող է գրգռել ստամոքսի պատերը՝ ստիպելով ավելի շատ աղաթթու արտազատել, ինչը ևս կարող է վատ հետևանքների հանգեցնել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: