Oգտшգործեք մшնդшրինի կեղևը՝ բրոնխիտից, հազից, ոտքերի սնկերից ազատվելու համար

Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտшմիններ և հшնքшնյութեր է պարունակում, այդ թվում՝ A, C, E, PP, B1, B2, B2, B6, B9, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում: Վնասակար նյութերը հեռացնելու համար մանդարինը 30-40 րոպե թողեք կերակրի սոդայի ու ջրի խառնուրդի մեջ (2 լիտր ջրին 1 ճաշի գդալ սոդա ավելացրեք):

Կարող է օգնել բրոնխիտի դեպքում: Բրոնխիտի դեպքում կօգնի մանդարինով թեյը: Կես մանդարինի կեղևին եռացրած ջուր ավելացրեք, թողեք 30 րոպե: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել 3 անգամ:

Հազ: Հազի դեպքում ևս մանդարինի կեղևով թեյ է խորհուրդ տրվում: Կես թեյի գդալ երիցուկին ավելացրեք կես թեյի գդալ կալենդուլա, 1 թեյի գդալ մանդարինի կեղև, 300 մլ եռացրած ջուր: Թողեք 30 րոպե: Այս միջոցով ողողեք կոկորդը:

Կարող է օգնել ազատվել նյութափոխանակության հետ կապված խնդիրներից: Մանդարինի կեղևը չորացրեք, մանրացրեք: Ստացված փոշուց կես թեյի գդալ ավելացրեք ըմպելիքին և սննդամթերքին: Դա կօգնի ազատվել որովայնի ցավից, փքվածությունից:

Կօգնի ոտնաթաթին սնկային ախտահարման դեպքում: Մանդարինի կեղևը քսեք մաշկի ախտահարված հատվածին: Կրկնեք օրվա ընթացքում երկու անգամ՝ մոտ մեկ շաբաթ: Մանդարինը խորհուրդ է տրվում օգտագործել նաև հետևյալ պատճառներով.

  • օրգանիզմին ապահովում է վիտամին C-ով, ամրացնում է իմունիտետը, դանդաղեցնում մաշկի ծերացումը
  • մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում
  • նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը
  • մանդարինով թեյը կարող է օգնել մազաթափության դեպքում. այն օգնում է ամրացնել մազերը, դրանց փայլ հաղորդել:
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: