Մայրը չէր կարողանում հասկանալ՝ ինչու էր իր երեխան սկսել խեղդվել. զգույշ եղեք, դա կա գործնականում յուրաքանչյուրի տան

Երիտասարդ մայր Մեգան Բադդենը շատ էր սիրում տանը մոմեր դնել և երկար ժամանակ վառել: Կինը սկսեց իր փոքրիկի մոտ տարօրինակ հևոց և հազ նկատել, իսկ մի անգամ երեխային կրծքով կերակրելիս փոքրիկի քթի մեջ տարօրինակ կետեր տեսավ: Դիմեց մասնագետների:

Պատճառը մոմերի մուրն էր:

Ստորև կներկայացնենք, թե ինչու է վնասակար երկար ժամանակ բուրավետ մոմեր վառելը, հատկապես եթե տանը երեխաներ կան:

Բուրավետ մոմեր

Պարզվում է՝ մուրն ամենասարսափելին չէ, քանի որ այրվելիս նաև թունավոր նյութեր են անջատվում:

Քթի մեջ այդպիսի կետերից միայն Ամերիկայում տարեկան մոտ 20 000 երեխա է մահանում:

Մոմերում պարունակվող յուղերը տաքացնելիս վերածվում են առողջության համար շատ վտանգավոր նյութի: Առանձնակի նենգ է լիմոնենը, որը լայնորեն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ: Այն նորմալ վիճակում սկզբունքնորեն լիովին անվնաս է մարդու համար, սակայն մինչև 300 աստիճան և ավելի տաքացնելու դեպքում, փոխազդելով օդի հետ, նոր միացություններ է կազմավորում: Դրանցից մեկը ֆորմալդեհիդն է:

Ըստ մասնագետների՝ իրավիճակը սրում են պատուհանների ժամանակակից ապակե փաթեթները, քանի որ հերմետիկ են, ուստի ֆորմալդեհիդը երկար ժամանակ մնում է տանը:

Այնպես որ, եթե չես կարողանում հրաժարվել բուրավետ մոմեր վառելուց, դրանից հետո լավ օդափոխիր տարածքը: Նաև թույլ մի տուր, որ մոմն օրական 3 ժամից ավել վառվի:

Իսկ եթե երեխաներ ունես, հրաժարվիր բուրավետ մոմերից ու փայտիկներից:

Հիմա Մեգանի դստեր հետ ամեն ինչ լավ է: Կինն ընդմիշտ հրաժարվեց բուրավետ մոմերից և խորհուրդ է տալիս նույնն անել բոլոր ծնողներին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: