Իմանալով կավիճի զարմանալի հատկությունները, դուք նույնպես տանը կավիճ կպահեք: Յnւղի թարմ հետքը կանցնի, եթե դրա վրա կավիճ քսեք և թողնեք 10 րոպե: Դրանից հետ կարելի է լվանալ սովորականի պես: Սպիտակ հագուստի օձիքի վրա նախքան լվանալը կավիճ քսեք, դա թույլ չի տալիս, որ oձիքի հատվածը դեղնի: Զամշի վրայից յուղի հետքը կանցնի կավիճի օգնությամբ: Կավիճը քսել կոշիկի կեղտոտված հատվածում և թողնել ողջ գիշեր:
Կավիճը հոտերը և խոնավությունը կլանող հատկություն ունի: Դարակում դրված կավիճի կտորի օգնությամբ պատառաքաղները, գդալները, դանակները միշտ կշողան: Զարդատուփի մեջ փոքրիկ կավճի կտորը թույլ չի տա, որ զարդերի գույնը խամրի: Եթե ցանկանում եք, որ զգեստապահարանում միշտ թարմ օդ լինի, կավիճ դրեք անկյուններում:
Աշխատանքային գործիքների դարակում դրված կավիճի կտորը կկանխի դրանց ժանգոտումը: Եթե բնակարանում մրջյուններ են հայտնվել,կավիճը կօգնի ազատվել դրանցից,կավիճով գծեր գծեք խնրահարույց հատվածներում, մրջյունները տանել չեն կարողանում կավիճի գծերը և կլքեն ձեր բնակարանը: Կավիճի օգնությամբ կարելի է սպիտակեցնել եղունգների մակերեսը: