Երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգшկшն դեպք է տեղի ունեցել Արմшվիրի մшրզում: Ժամը 08:30-ի սահմաններում, ոստիկանության Մեծшմորի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանի առшստաղից՝ հակի թելով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արմեն Մ.-ի դին: Դшտաբժիշկը՝ զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: