Որտեղ և երբ կհnւղարկավnրեն Ջիվան Գաuպարյանին

Ջիվան Գասպարյանի առողջական վիճակը վերջին օրերին կտրուկ վատացել էր։ Ընտանիքը չի ցանկանում խոսել պատճառների մասին։ Հարազատները շատ են ուզում, որ նա հուղարկավորվի հայրենի հողում, բայց թե ինչ կլինի, պարզ կդառնա առաջիկա օրերին: Մինչ այդ նրա մասին պատմում են մտերիմները։

«Ես դուդուկը հայտնի դարձրի, դուդուկն էլ` ինձ». անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանն իր ուրույն տեղն ու դերն ուներ հայ մշակույթի մեջ։ Աշխարհը նրա շնորհիվ սկսեց հայկական դուդուկի ձայնը տարբերել այլ գործիքներից։ Վարպետը կնոջ հետ ապրում էր Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող իր սիրելի տանը։

Կնոջ մահից հետո մնաց մենակ, իսկ հետո մեկնեց ԱՄՆ։ Կորոնավիրուսն ու ախտորոշված հիվանդությունը պատճառ դարձան, որ Հայաստան գալը հետաձգվի։ Ցավոք, վարպետը մահացավ ԱՄՆ-ում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում