Ինչու է Արшյիկ Հարությունյшնը կրկին Մոսկվա մեկնում. «Հրшպարшկ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նшխшգшհ Արայիկ Հարությունյանի՝ երկու օր առաջ արած հայտшրшրությունը, թե պատերшզմի օրերին դասալիք բոլոր պաշտոնյաները կազшտվեն զբաղեցրած պшշտոններից, Արցախում բուռն քննարկման թեմա է դարձել։ Խնդիրն այն է, որ դասալքությունը քրեորեն պատժելի արարք է, և եթե կան դասալիքներ, ապա ԱՀ իշխանությունները պատերազմից 8-9 ամիս անց արդեն պետք է նրանց հայտնաբերած և պատժած լինեին։ Մինչդեռ խոսում են, որ Հարությունյանը, անձամբ իմանալով դասալիքներից շատերի մասին, պատերազմից հետո նրանց հանդուրժում է իրենց պաշտոններում։

Օրինակ՝ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Արտակ Միրզոյանը, ով պատերազմի օրերին Երևանում էր, և նրան լուսանկարել էին սրճարաններից մեկում, պատերազմից հետո կրկին Արցախ է վերադարձել և աշխատանքի անցել ՊԲ-ում։

Հարությունյանի ընդդիմախոսները կարծում են, որ այս հայտարարությունը հերթական պոպուլիստական քայլն է, քանի որ ԱՀ նախագահի դեմ վերջերս բողոքի ակցիաներ իրականացնող արցախցիներից շատերը հենց այդ հարցն էին բարձրացնում, որ իրենք պատերազմին մասնակցել, զրկանքներ են կրել, մինչդեռ դասալիքները շարունակում են իրենց պաշտոններում առոք-փառոք աշխատել։

Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ Հարությունյանն առաջիկա օրերին կրկին պատրաստվում է Մոսկվա մեկնել, թիմին ասել է՝ վերադառնալուն պես կնախաձեռնի քաղաքական կոնսուլտացիաներ, և պետական կառավարման համակարգում տեղ կզբաղեցնեն նաև ընդդիմադիր, իրենից դժգոհ գործիչները։ Ավելին՝ չի բացառվում, որ մոսկովյան շրջանակների հետ քննարկի նաև ԱՀ-ում նոր ընտրություններ անցկացնելու հնարավորության հարցը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում