12 խորհուրդ, թե ինչպես ավիшտnմuերը գնել մшտչելի

Ամառային արձակուրդները ճшմփորդելու ամեшլшվ շրջանն են, սակայն մեկտեղ հենց այս շրջանում ավիատոմսերն ամենաթանկն են լինում:

էժան ավիատոմսը հնարավորություն է տալիս խնայված գումшրով մի քանի անգամ ավելի շատ ճանապարհորդել: Տոմսի արժեքը կախված է շաբաթվա օրվանից, տարվա եղանակից և այլն:

Գնեք ավիատոմս վաղ առավոտյան կամ գիշերը՝ մինչ աշխատանքային օրվա սկիզբը: Այդ ժամերին ավիատոմսերի գները համեմատաբար էժան են լինում:

Ավիատոմսի գինն ամենացածրն է լինում չվերթից մոտավորապես երկու ամիս առաջ: Հիշեք, ինչքան ինքնաթիռում տեղերը քիչ են մնում, այնքան ավիատոմսը թանկանում է:

Զեղչեր հիմնականում լինում են փետրվար-մարտ,  հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Գնեք էժան ավիատոմսեր ժամանում/մեկնում տարբերակով շաբաթվա կեսին: Երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ավիատոմսերն ավելի մատչելի են լինում, քան հանգստյան և տոնական օրերին:

Գիշերային ժամերի չվերթների տոմսերն ավելի էժան են լինում, քան ցերեկային չվերթներինը

Օգտվեք հարևան երկրների ավիաընկերության առաջարկներից: Գուցե գտնեք ավելի էժան և հարմար տարբերակ: Հաճախ պատահում է, որ երկու չվերթ փոխելով՝ դուք գումար եք խնայում:

Դարձեք ակումբների անդամ: Դա ձեզ թույլ կտա գնել էժան ավիատոմս, ինչպես նաև օգտվել շատ այլ ծառայություններից մատչելի գներով:

Ամրագրեք ավիատոմս մի քանի հոգու համար հենց ավիաընկերությունից և ոչ թե միջնորդ կազմակերպությունից:

Մաքրեք համակարգչի cookie-ներն ու cache-ն: Եթե դուք արդեն փնտրել եք էժան ավիատոմսեր, ձեր համակարգչի որոնողական համակարգում կամ որևիցե կայքում կպահպանվեն ձեր որոնումներն ու կրկին փնտրելու դեպքում հնարավոր է հին տվյալներն առաջարկվեն ձեզ:

Եթե մեկնում եք Փարիզ, պարտադիր չէ չվերթն ընտրել ուղիղ դեպի Փարիզ: Կարող եք ընտրել հարակից քաղաքներից մեկը: Հաճախ նման ավիատոմսն ավելի էժան է լինում, քան հայտնի մեգապոլիս մեկնող ինքնաթիռներինը: Բացի այդ, հավելյալ հնարավորություն է ստեղծվում ճամփորդելու, եթե, իհարկե, չեք
շտապում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: