Ազգությամբ թուրք Յըլմազ Էրգինին գաղտնի հատել է սահմանն ու անցել Հայաստան

Օրերս Թուրքիայի քաղաքացին հատել է Հայաստանի սահմանը։ Յըլմազ Էրգինին մեղադրանք է առաջադրվել այդ պատճառով։

Մեր տեղեկոըթյուններով՝ թուրք սահմանախախտը ՀՀ պետական սահմանը հատել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հաջորդ օրը՝ 2021 թվականի հունիսի 21-ին։ Ժամը 20:05-ի սահմաններում շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, ոտքnվ անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի վարչական տարածքում տեղակայված թիվ 40 սահմանապահ ջոկատի «Երվանդաշատ» ուղեկալի 9-րդ տեղամասում հաղթահարելով ինժիներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել ՀՀ ու բռնվել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:

Սահմանախախտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Գործը կքննվի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: