Լոլիկը մեր առօրյա սննդակարգում մշտապես օգտագործվող բանջարեղեն է։ Սակայն այն ունի նաև հակացուցումներ, որոնք պետք չէ անտեսել։ Ստորև ներկայացնում ենք, թե որ դեպքում այն կարող է վնասել մեր օրգանիզմին։
Ալերգիաներով տառապող մարդիկ պետք է խուսափեն լոլիկից: Նրանցից շատերի մոտ ալերգիկ ռեակցիան պայմանավորված կլինի բանջարեղենում պարունակվող օրգանական թթուներով, իսկ ոմանց մոտ այն քիմիական տարրերով, որոնք կիրառվում են բանջարեղենը վնասատուներից պաշտպանելու հшմար:
Լոլիկներն օժտված են հզոր լեղամուղ հատկությամբ, ուստի դրանք օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել: Որոշ դեպքերում սննդաբանները խուրհուրդ են տալիս առհասարակ հրաժարվել այս մթերքից: Լոլիկը հատկապես վտանգավոր է լեղապարկում կամ լեղածորաններում քարերի առկայության դեպքում, քանի որ ընդամենը մի քանի կտոր լոլիկը կարող է դառնալ սուր նոպայի պատճառ:
Բարձր թթվայնության դեպքում հարկավոր է հրաժարվել թթու և մարինացված լոլիկից, իսկ թարմ լոլիկի գործածությունը խիստ սահմանափակել, այլապես այն կարող է դառնալ հիվանդության սրման պատճառ:
Լոլիկները պարունակում են թրթնջուկաթթու, որը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի աղի ու ջրի հաշվեկշռի վրա: Բացի այդ, եփած ու պահածոյացված լոլիկները նպաստում են երիկամներում քարերի առաջացմանը, ուստի մասնագետները հորդորում են նախապատվությունը տալ վարունգին:
Վերոնշյալ թրթնջուկաթթվի բարձր մակարդակը կարող է դառնալ ուժգին ցավերի պատճառ: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սահմանափակել գործածվող լոլիկի քանակությունը կամ ուտել մի քանի չերի լոլիկ, որպեսզի հոդերը հանգիստ լինեն։