«Մինչ օրս ես և ընտшնիքս ոչ-ոքից օգնություն չենք խնդրել». գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը պարզաբանում է

Ադրբեջանական գերությունից վերադարձած Էրիկ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերի ողողած նյութերը։ Ինչպես գիտեք, ես գրեթե 1 տարի է՝ սոց ցանցերի հասանելիություն չեմ ունեցել, բնականաբար, չեմ հետևել ոչ ոքի գործունեությանը, իմ Հայաստան վերադարձից հետո բազմաթիվ մարդիկ օրшկան նախաձեռնում են ինձ հետ հանդիպմումներ, և ես մինչ օրս հանդիպել եմ բոլոր ցանկացողների հետ՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից և երբեք չեմ ուսումնասիրել նրանց ով լինելը՝ մինչ հանդիպումս:

Այս հանդիպումը ևս եղել է Ռուստամի նախաձեռնությամբ, և դրսից հովանավորողի առաջարկով փորձել են նախաձեռնել օգնություն: Մինչ օրս ես և ընտանիքս ոչ ոքից օգնություն չենք խնդրել և անգամ մեր շրջապատում շատերը տեղյակ չեն, որ մենք բնակվում ենք վարձակալած բնակարանում, իսկ ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ իմացել են այդ մասին, ամեն կերպ փորձում են օգնել մեզ՝ սեփական տուն ունենալու համար: Շնորհակալ եմ բոլորից»,-գրել է Էրիկը

Նշենք, որ համացանցում քննարկվում է Էրիկ Խաչատրյանի լուսանկարը այն քաղաքացու հետ, ով բացասաբար է արտահայտվում արցախցիների հասցեին և բռնության կոչեր անում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: