Բարի ծառայություն, տղե՛րք. Բերդ համայնքի զորակոչիկները գնում են բանակ

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացի շրջանակում այսօր՝ հուլիսի 30-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

«Սիրելի՛ զորակոչիկներ, վստահ եմ, որ ծառայելու եք արժանապատվորեն՝ հավատարիմ մնալով զինվորի կոչմանը: Բանակը մեր տունն է, մեր սրբությունը, պատիվն ու ուժը: Հենց ձեր սիրո և կարգապահության շնորհիվ կունենանք ավելի ուժեղ բանակ, առավել հզոր պետություն: Թ՛ող ձեր մայրերի սերն ու աղոթքը հովանի լինեն Ձեզ: Աստված պահապան բոլորիդ: Կեցցե՛ք դուք, և կեցցե՛ Հայոց բանակը»,- իր ելությում նշել է համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը:

Զորակոչիկներին խաղաղ ծառայություն և բարի վերադարձ են մաղթել նաև ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Տավուշի մարզի զինվորական կոմիսարիատի Բերդի տարածքային զինվորական կոմիսար Անդրանիկ Բաբայանը, համայնքի ղեկավարի խորհրդական Լեռնիկ Բաբայանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: