Փարիզում ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցների դեմ արցունքաբեր գազ է կիրառել

Ծայրահեղականները հայտնվել են Փարիզում բողոքի ակցիայի անցկացման վայրում, սկսվել են սադրանքներ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կյանքի թանկացման դեմ երթն ընթացել է կիրակի Փարիզում՝ Ժան Լյուկ Մելանշոնի «Չհնազանդված Ֆրանսիա» ձախ կուսակցության, «Եվրոպա-Էկոլոգիա – Կանաչներ» կուսակցության, Սոցիալիստական կուսակցության, ինչպես նաեւ մի շարք արհմիությունների եւ ասոցիացիաների կոչով:

Ակցիան մեկնարկել է Ազգի հրապարակից տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին): Դրան մասնակցել են հազարավոր մարդիկ։ Ցուցարարների պահանջների թվում են աշխատավարձերի եւ սոցիալական վճարումների բարձրացումը, էլեկտրաէներգիայի գների սառեցումը, գերշահույթների հարկի սահմանումը, բնապահպանական նախագծերում ներդրումները: Ցուցարարները բողոքում են վառելիքի եւ սննդամթերքի գների աճի, ինչպես նաեւ կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ:

Ցույցն ընթացել է խաղաղ՝ ոստիկանների հսկողության ներքո։

Ավելի ուշ ակցիային միացել են Black Bloc-ի ռադիկալ տրամադրված երիտասարդները։ Արմատականները սկսել են հրահրել ոստիկանությանը, շշեր ու ծխաքաշներ նետել իրավապահների վրա։ Ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։

Նաեւ ագրեսիվ տրամադրված երիտասարդները սկսել են կոտրել բանկերի ցուցափեղկերը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: