Վրույր Բարսեղյանն է… Թմրանյութերի ազդեցության տակ նա գնացել է սեր խոստովանելու. Սարսափելի մանրամասներ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ոստիկանները ձերբակալել են Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա 2 երեխաներին դաժանաբար սպանած տղամարդուն։

Հրապարակի տեղեկություններով, սպանություն գործած անձի անունն է Վրույր Բարսեղյան։ Վերջինս բնակվել է Պեմզաշեն բժշկական կենտրոնի հարևանությամբ Նա համակրել է սպանված Զարինեին։ Ըստ Պեմզաշենի բնակիչների, հանցագործը թմրանյութերի ազդեցության տակ գնացել է սեր խոստովանելու նրան։

Հավանաբար մերժում ստանալով, դանակահարել է ընտանիքի անդամներին։ Դանակը, որով կատարվել է սպանությունը, չի հայտնաբերվել, սակայն ըստ ոստիկանության մեր աղբյուրների, Վրույրը ասել է, թե որտեղ է գցել դանակը։ Նրա նշած վայրում չի հայտնաբերվել դանակը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում