Ով է երկրորդ կասկածյալը. Նոր մանրամասներ Պեմզաշենի դեպքից

«Հրապարակին» հայտնի է դարձել, որ Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության գործով երկրորդ ձերբակալվածը Վրույր Բարսեղյանի հորեղբոր տղան է՝ Արկադի Բարսեղյանը, ով առավել հայտնի է «Տիխի» մականունով։


Ըստ որոշ լուրերի, ձերբակալվել է 3 անձ, ովքեր մուտք գործելով Մելիքսեթյանների բնակարան, ապա դաժանաբար սպանել նրան և 2 անչափահաս երեխաների։

Այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Բարսեղյանների տան մոտ, ինչպես նաև նրանց հարազատների բնակարանների մոտ, փորձելով կանխել հաշվեհարդարը։

Ըստ մեր աղբյուրների, Վրույր Բարսեղյանը ձերբակալվել է թաղման ավարտից հետո, ով մոտեցել էր Զարինե Մելիքսեթյանի ամուսնուն՝ Սևակ Մելիքսեթյանին, ցավակցելու։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: