Այս բույսերը ոչ մի դեպքում տանը չպահեք, քանի որ…

Մենք սիրում ենք մեզ շրջապատել գեղեցիկ բույսերով, որոնցից շատերը, ցավոք, վնաս կարող են հասցնել մեր օրգանիզմին։ Դրանք կարող են էներգետիկ վամպիրներ լինել, որոնք կլանում են տերերի կենսունակությունը:

Շուշաններ

Առաջին հայացքից այս անմեղ ծաղիկները կարող են սկանդալների հանգեցնել: Դրանք վտանգավոր են իրենց անսպասելիությունով, քանի որ երկար ժամանակ կարող են բավականին հանգստություն և կարգուկանոն պարգևել, իսկ այնուհետև կտրուկ փոխել տան էներգիան: Շուշաններ կարելի է պահել օրինակ ամառանոցներում, որտեղ ոչ այնքան հաճախ եք լինում:

Պտերներ (ձարխոտ)

Մասնագետները խորհուրդ են տալիս այն տանը չպահել, քանի որ այս բույսերը կլանում են թթվածինը, ածխաթթվային գազ արտանետում, ինչը կարող է գլխացավի հանգեցնել:

Բրաբիոն (ազատուկ)

Այս ծաղիկը շատ հաճելի բույր ունի, որը նույնիսկ օծանելիքի մեջ են օգտագործում, սակայն տվյալ առավելությունը չի կարող անգամ համեմատվել դրա թերության հետ: Այն կարող է դավաճանությունների հանգեցնել: Այնպես որ, եթե ցանկանում եք ամուսնական կյանքում խնդիրներից խուսափել, ապա մեկընդմիշտ հրաժարվեք այդ բույսը տանը պահելու սովորությունից:

Շքանարգիզ (Հիպեաստրում)

Ֆլորայի աշխարհի տվյալ ներկայացուցիչը չի սիրում, երբ իր ներկայությամբ որևէ մեկը սկանդալ է առաջացնում և բացասական էներգիա տարածում: Այս ծաղիկը կլանում է ամեն ինչ մինչև վերջին կաթիլը: Եթե ձեր տանը որևէ մեկը հաճախ է վիճում, ապա ռիսկի եք դիմում՝ չազատվելով բացասական էներգիայի այդ մշտական արտահոսքից:

Որոշ դեպքում այս անհավանական գեղեցիկ բույսի բույրը կարող է գլխապտույտ առաջացնել: Եթե տանը փոքր երեխաներ կան, ապա ամեն կերպ խուսափեք դրանցից ձեռք բերել:

Գաճաճ ստելերա

Ճապոնական այս ծաղիկը վտանգ է ներկայացնում փոքր երեխաների և տնային կենդանիների համար: Բույսի հյութը երեխաների համար կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: