Տղամարդը ջրի մեջ արագ լողացող շիշ նկատեց ու շոկ ապրեց՝ տեսնելով, թե ինչ է այն իրենից ներկայшցնում

Գաոսյուն քաղաքի բնակիչը ձկնորսության ժամանակ տարօրինակ շիշ տեսավ, որը շատ արագ տեղաշարժվում էր ջրի վրայով: Նա շատ զարմացավ, քանի որ քամի չկար, և գետի ջուրն անշարժ էր:

Վերցնելով շիշը՝ ձկնորսը տեսավ, որ դրան ամրացած է կրիա:

Ինչ-որ մեկը սիլիկոնե սոսնձով շիշը կրիայի պատյանին էր ամրացրել: Այդ մարդը շատ դժվարությամբ, բայց պոկեց շիշը փոքրիկ կենդանուց:

Տղամարդը պատմում է, որ կրիան վաղուց է լողում՝ շիշը պատյանին կպած վիճակում, քանի որ և կրիան, և շիշը ծածկված էին մամուռով:

Ջրի մեջ սուզվելու հնարավորություն չունենալու պատճառով կրիան ի վիճակի չի եղել  սնունդ հայթհայթել:

Ձկնորսը հավելեց, որ երբ ինքը կրիային վերադարձրեց ջրի մեջ, վերջինիս համար անսովոր էր առանց շշի լողալը, և նրան որոշ ժամանակ պահանջվեց՝ նախքան ջրի մեջ սուզվելը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: