Նիկոլ Փաշինյանը հրատապ հայտարարություն է արել. «Ադրբեջшնը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանում»

Աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց։

«Նախորդ տարվա իրադարձությունները տարածաշրջանում ստեղծել են նոր իրականություն. հարկ է նշել, որ ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում։

Ես արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ընդգծել եմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել և ոչ պաշտոնական աղբյուրներից սկսած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանում, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում», -նշեց Ն. Փաշինյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում