ՍԴ-ն հրապարակել է որոշումը՝ ընտրությունների արդյունքները կչեղարկվե՞ն, թե՞ ոչ

ՀՀ Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց կայացրած որոշումը՝ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ։

«Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից» , — հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Նշենք, որ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոք էին ներկայացրել։

ՍԴ-ն ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները քննում էր հուլիսի 9-ից։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: