Օրեր առաջ համացանցում էր հայտնվել ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի լուսանկարը, որտեղ նա գամված էր անվասայլակին։ շրջանառվող լուրերի համաձայն՝ լուսանկարը կատարվել է Ֆրանկֆուրտի օդանավակայանում։
Լրատվամիջոցներից մեկին հաջողվել էր կապ հաստատել նախկին խոսնակի հետ՝ տեղեկանալու, թե ի՞նչ առողջական խնդիր ունի։
«Ես ինձ արդեն լավ եմ զգում, մայիսից հուլիս ամիսների ընթացքում մի քանի վիրահատություն եմ տարել։ Հիմա արդեն դեպի լավն եմ գնում։ Այս պահին Հայաստանում եմ, բայց չեմ ցանկանում այդ թեմայով խոսել։ Վիրահատվել եմ։ Միայն կասեմ, որ վերականգնվում եմ»,-նշել էր նա։
Անդրադառնալով լուսանկարին՝ շարունակեց.
«Թաքուն նկարում են, եսի՞մ»։