Մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները․ Shamshyan.com

Փետրվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վահե Ս․-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում ճանապարհի մերկասառույցի պաճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան և վրաերթի է ենթարկել նշված հատվածում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ավագ պարեկ Արթուր Գրիգորյանին և կրտսեր պարեկ Յուրիկ Խաչատրյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի բժիշկներին, որպեսզի վրաերթի ենթարկվածներին տեղափոխեն «Աբովյան» ԲԿ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: