Ադրբեջանը գերությունից Հայաստան վերադարձած Արթուր Բադալյանին կվճարի 30 հազար եվրո

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը։

«Շուրջ 10 տարվա մեր պայքարը հաջողությամբ պսակվեց: Ամեն մի նման գործով պատժելու ենք Ադրբեջանին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում:

Հիշեցնում եմ, որ գործը ՄԻԵԴ է ներկայացվել իմ կողմից որպես Արթուր Բադալյանի փաստաբան դեռևս 2011 թվականին իմ գլխավորած «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ կազմակերպության միջոցով:

Նշված գործով Արթուր Բադալյանին շարունակել է ՄԻԵԴ-ում ներկայացնել «Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ի փաստաբան Տաթևիկ Մատինյանը»,-նշված է գրառման մեջ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում